Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը բլոգեր Միքայել Բադալյանին մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ տարածելու» համար

Դատարանը բլոգեր Միքայել Բադալյանին մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ տարածելու» համար
Իրավունք
13:55, 02 май 2023
Դատարանը բլոգեր Միքայել Բադալյանին մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ տարածելու» համար։ Մայիսի 16-ին կորոշվի պատժաչափը, գրել է ինքը՝ Բադալյանը Telegram-ի իր ալիքում։

Միքայել Բադալյանը չի ընդունում իր մեղքը և կարծում է, որ հետապնդումը կապված է իր ռուսամետ դիրքորոշման հետ։

Բադալյանը ձերբակալվել է 2022 թվականի մայիսի 24-ին «Երևանում և նրա սահմաններից դուրս ահաբեկչական հարձակումների նախապատրաստման» մասին հրապարակման համար։ Հուլիսի վերջին նա ներքին արյունահոսությամբ հոսպիտալացվել է, ապա ազատվել ձերբակալությունից։