Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են պետությանը 966 մլն դրամ գույքային վնաս պատճառելու համար այսօր ձերբակալվածները

Ովքեր են պետությանը 966 մլն դրամ գույքային վնաս պատճառելու համար այսօր ձերբակալվածները
Իրավունք
14:55, 29 июль 2023
Ինչպես Civic.am-ին հաջողվեց պարզել՝ այսօր 966 մլն դրամ գույքային վնաս պատճառելու համար ձերբակալվածները Իսրայելում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդի դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանն են։

Նշենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: 

Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: