Գուշակեք՝ ով է արել այս հայտարարությունը 44-օրյա պատերազմի 3-րդ օրը. Ռուբինյանը հարցադրում է արել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.


Գուշակեք, թե ով է արել այս հայտարարությունը 44-օրյա պատերազմի 3-րդ օրը


««Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգություն են առաջացնում։.....կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան ու նոր զոհերից, այդ թվում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել»


a ԵԱՀԿ մինսկի խումբ


b Շվեյցարիայի ԱԳՆ


c Սամվել Կարապետյան


d ՀԱՊԿ»: