Հայտնաբերվել է թերլիցքավորում. գազալցակայանի գործունեությունը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս - Էջմիածին խճուղի 21)։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:


 

«Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում ։


 

Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։


 

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։