«HBL India»-ին առաջարկվել է դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշոր ինժեներական HBL India ընկերության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:


Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։


Ընկերությունը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում նորարարական արտադրանքների մշակման և արդյունավետ լուծումների բացահայտման գործում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։


Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։