Քաղաքացիակենտրոն լրատվություն
Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա - Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:
Հիշեցնենք` ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից արդեն չվերթեր է իրականացնում նաև Գյումրի– Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ։