Պապոյանն ու Կոպիրկինը ՀՀ–ՌԴ առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։


 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։


 

Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։


 

Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։