Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Fly one Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Իսպանիայի Ալիկանտե քաղաք։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերի մեկնարկը կտրվի 2026 թվականի հունիսի 4-ից
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3–ից «FlyOne Armenia» ավիաընկերությունը Երևան–Վիեննա–Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի։