Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա:Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով որոշ ժամանակ անց հետազոտոթյուն իրականացնել՝ համեմատական տանելու համար նախկինի հետ:
Երևանի քաղաքապետի կողմից հանրակրթության վարչությանը տրվել էր հանձնարարական՝ Երևանի հանրակրթական դպրոցներում արգելել դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը:
Ըստ հանրակրթության վարչության աշխատակցի՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումը ընդունվել է։