Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ․ Պապոյանը թվեր է ներկայացնում

Բենզինի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ։ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


 

«Դիզվառելիքի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ, հիմա՝ 410 դր/լ։ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%։


 

Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս կսկսի վաճառել այդ վառելիքը՝ ցածր գներով»,-նշել է նա։