ԱՄՆ-ն ծրագրում է ընդլայնել պատերազմը Իրանի դեմ՝ Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո: Այս մասին The Washington Post-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Պենտագոնն ավելացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների քանակը։
Մեկ
այլ զրուցակից նշել է,
որ ամերիկյան գործողությունների ընդլայնումը կսահմանափակվի ՀՕՊ միջոցների և հեռահար զինամթերքի պաշարների կրճատմամբ։ Բացի դրանից,
Մերձավոր Արևելք զորքեր և ինքնաթիռներ տեղափոխելու
հնարավորությունը նույնպես կսահմանափակվի ռազմական
վնասի պատճառով։
«Մենք չունենք անվտանգ աջակցության համար բավարար
ռեսուրսներ, և ես չեմ կարծում, որ Սպիտակ տունը այդ մասին գիտի»,-
ասել է պաշտոնյան։
Ինչպես նշում է WP-ն, ԱՄՆ-ի և Իրանի միջև
փոխադարձ հարվածների վերսկսումից ի վեր զոհվել է առնվազն երեք ամերիկացի
զինծառայող։ Հուլիսի 18-ին Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան
օբյեկտներին, երկու ամերիկացի զինվոր զոհվել է, ևս մեկը անհետ կորել։