Սեպտեմբերի 27-ին, ժամը 17։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության 11 մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է բարդության 3-րդ՝ բարձր կանչ, աշխատանքներում ներգրավվել է նաև ավտոսանդուղք։
ՓԾ Երևանի ՓՎ բաժնի պետ Գարեգին Հակոբյանի փոխանցմամբ՝ այրվել է բարձր լարման ենթակայանի տրանսֆորմատորային մարտկոցը, որը պարունակում էր մոտ 30 տոննա հովացման յուղ։ Ինտենսիվ այրման ու մեծ ջերմաստիճանի պայմաններում փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի մյուս ենթակայան, նկուղային ու վարչական հատվածներ, ինչպես նաև մալուխային գծեր և հարակից խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 21։10-ին։ Հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ենթակայանի մոտ սահմանվել է հերթապահություն։