Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են մեքենաներ. մեկը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Խոր Վիրապ բնակավայրում՝ «Նոյի այգու» դիմաց, բախվել են «Oka» և «Chevrolet»  մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։