Ռուբեն Ռուբինյանը Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։


Զրուցակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատվում է բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների դրական դինամիկա։


Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցություններում գրանցված առաջընթացը։


Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, ուղիղ չվերթների հաստատման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։