«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Իրանում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Իրանում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով առնվազն 84 մարդ է զոհվել. գրում է rferl.org-ն։

Telegram-ում տարածված հայտարարության մեջ խմբավորումը  նշել է, որ իր անդամներից երկուսը «ակտիվացրել են իրենց պայթուցիկ բաճկոնները» Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:


Իրանի ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ վերանայվել է զոհերի թիվը հարավարևելյան Քերման քաղաքում պայթյուններից հետո՝ 103-ից հասնելով 84 զոհի և 188-ից 284 վիրավորի:

Նշենք, որ Իրանի իշխանությունները հունվարի 4-ը սգո օր են հայտարարել։

Անահիտ Խաչատրյան