Թուրքիայի 27 նահանգներում ուժայինների գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան երկու հազար անօրինական ներգաղթյալ։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։ «80 մաքսանենգներ և 2155 անօրինական ներգաղթյալներ ձերբակալվել են 27 նահանգներում անցկացված «Կալկան-7» գործողությունների ընթացքում»,- գրել է Երլիկայան Х սոցցանցում։ Նախարարի տեղեկություններով՝ ներգաղթյալների մուտքի համար վեց կազմակերպիչներ ձերբակալվել են, գործողությունները կշարունակվեն:
Վերջին շրջանում Թուրքիայի ՆԳՆ-ն ակտիվ պայքար է մղում անօրինական միգրացիայի դեմ՝ պարբերաբար ստուգումներ կազմակերպելով երկրի տարբեր նահանգներում։