Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրվել է 17 թեկնածու, սակայն նրանցից 10-ը, ԿԸՀ-ի տվյալներով, ժամանակին հանձնաժողովին չեն ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, և նրանց թեկնածությունները չեն գրանցվի։
Նշվում է, որ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը լրացել է այս տարվա հունվարի 8-ին, ժամը 18:00-ին։