Ադրբեջանի իշխանությունները լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։ Ձերբակալությունը տեղի է ունեցել երկու երկրների միջև լարվածության ֆոնին։
«Լրտեսության մեջ կասկածվող Մարտին Ռայանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին:
Ավելի ուշ դատարանը վճռել է նրան չորս ամսով կալանավորել»,- փոխանցում է Agence France-Presse-ը Աբդուլաևայի խոսքերը:
Ադրբեջանական ռեսուրսների համաձայն՝ Ռայանը պարենային ապրանքների և հումքի ներկրման ու տարածման Mekrokama ընկերության գլխավոր տնօրենն է։