ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է հայտարարել երեք ռուսական կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ՝ մեղադրելով նրանց ռուսական բանակին հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ փոխանցելու մեջ՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար: Պատժամիջոցների մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին «աջակցում է ռուսական ռազմական ագրեսիային, մեծացնում է ուկրաինացի ժողովրդի տառապանքը և խարխլում զենքի չտարածման գլոբալ ռեժիմը»։