«Միանում եմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկել Ալիևին Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան գործողությունների համար։
Վաղուց ժամանակն է, որ Կոնգրեսը միջոցներ ձեռնարկի Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած օգնություն կանխարգելելու համար»,- հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին: