Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Ինչպես հայտնում է ermenihaber-ը՝ բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից։
«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին; Ողջունում եմ ձեզ իմ ամենասրտանց զգացումներով, հարգանքով և սիրով», - ասված է Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքին հղած ուղերձում: