Իմ տարիքի և ավելի մեծ տղամարդիկ, այժմ բոլորը մահացել են. Շերը խոսել է երիտասարդ տղամարդկանց հետ սիրային հարաբերությունների մասին
77-ամյա երգչուհի Շերը նախընտրում է իրենից շատ ավելի երիտասարդ տղամարդկանց։ Նրա սիրելին՝ Ալեքսանդր Էդվարդսը կարող էր երգչուհու թոռը լինել:

Փոփ աստղն այս ընտրությունը բացատրել է նրանով, որ իր հասակակիցները պարզապես չեն կարողացել զսպել իր կատաղի բնավորությունը։
«Երիտասարդների հետ շփվելու պատճառն այն է, որ իմ տարիքի և ավելի մեծ տղամարդիկ, այժմ բոլորը մահացել են, նրանք միշտ վախենում էին մոտենալ ինձ: Իսկ ժամանակակից երիտասարդներին մեծացրել են ինձ նման կանայք»,- ասել է Շերը Ջենիֆեր Հադսոնի թոք շոուում։

Նա հավելել է, որ ժամանակակից երիտասարդները շատ ավելի համարձակ են, ուստի նրանց հետ հարաբերություններ կառուցելն ավելի հեշտ է դարձել: Վերջերս աստղի 47-ամյա որդին ասել է, որ մոր խնամքի կարիքը չունի և ցանկանում է ապրել սեփական կյանքով։