ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը մայիսի 14-ին կայցելի նաև Ադրբեջան։ Այս մասին տեղեկություն է տարածել ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում ԵԱՀԿ նախագահը մի շարք հանդիպումներ կունենա բարձր մակարդակով. նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլիի, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ։
«Այցի ընթացքում ուշադրություն կդարձվի Ադրբեջանում ԵԱՀԿ գործունեությանը, կընդգծվի կազմակերպության մշտական աջակցությունը երկարաժամկետ, կայուն խաղաղության հասնելու և ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների լուծման համար»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։