Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին
Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Որպես վիզաների տրամադրման կասեցման պատճառ նշվել է վիզաների կենտրոնի մոտ լինելը խորհրդարանի շենքին, տարածքում ոստիկանական շրջափակման առկայությունը և բողոքի ակցիաների շարունակությունը։