«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը». Ալիև
 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Բորգը հայտարարել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացին։

Ալիևն էլ նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմություն է և այն գոյություն չունի, և հայտարարել է. «Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը»։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն է բարձրացրել այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան։