Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
ԵԱՀԿ նախագահի խոսքով՝ երկու կողմերի նախարարներից էլ դրական ուղերձներ են ստացվում: «ԵԱՀԿ-ն լսում է երկու երկրներին: Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները: Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի»,- հավելել է նա: