Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը:

«Վրացական երազանքի» սկանդալային նախաձեռնությանը կողմ է քվեարկել  84 պատգամավոր, չնայած երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքի ակցիաներին և Վրաստանի միջազգային գործընկերների քննադատությանը։

Դեմ է քվեարկել 30 ընդդիմադիր։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ֆորմալ առումով դրանից դուրս եկած «Ժողովրդի ուժ»-ի անդամներից բացի, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը պաշտպանել են «Եվրոպական սոցիալիստները»՝ Ֆրիդոն Ինջիան և Ավթանդիլ Էնուկիձեն։ Այս կուսակցությունը ընդդիմադիր է, բայց հաճախ աջակցում է իշխանությունների նախաձեռնություններին։