Բունդեսթագի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Վրաստանի ղեկավարության դեմ
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է զրուցել Գերմանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից այցելած պատվիրակությունների հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Միխայել Ռոթը։
«Մենք այստեղ սովորեցնելու համար չենք, մենք այստեղ ենք միմյանց լսելու համար»,- գրել է դիվանագետը։ Ռոթը Եվրամիությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Վրաստանի ղեկավարության դեմ։ Պատգամավորի խոսքով՝ պնդելով օրինագծի ընդունումը՝ կառավարությունը պատրաստ է զոհաբերել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հույսերը։
«Չնայած ահաբեկման զանգվածային փորձերին, մարդիկ մեծ թվով դուրս են գալիս փողոցներ և «ոչ» ասում ռուսիֆիկացմանը»,- ասել է Ռոթը: Ռոթը չի բացատրել, թե կոնկրետ ինչպես պետք է արձագանքի ԵՄ-ն։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պետք է արագ քննարկի հնարավոր քայլերը: Միջոցառումները չպետք է ազդեն բնակչության վրա, այլ օրինագծի պատասխանատուների վրա, կարծում է քաղաքական գործիչը։