Վրաստանը զբոսաշրջիկների համար հունիսի 1-ից փոխում է երկիր մուտք գործելու կանոնները
Վրաստանը 2024 թվականի հունիսի 1-ից փոխում է երկիր մուտք գործելու կանոնները: Հաղորդվում է, որ այս երկիր մեկնելու համար այժմ պարտադիր է բժշկական ապահովագրությունը, գրում է «Գրուզիա-օնլայն»-ը։

Առանց բժշկական ապահովագրության պոլիսի Վրաստան մուտք գործելու փորձը կենթադրի 300 լարի տուգանք։ Ժամանակին չվճարելու դեպքում կկիրառվի լրացուցիչ տուգանք՝ 600 լարիի չափով։ Բացի դրանից, եթե մեկ ամսվա ընթացքում տուգանքը չվճարվի, պետք է վճարել 900 լարի։ Ավելի լավ է ապահովագրական պոլիս ձևակերպել ճամփորդությունից ոչ ուշ, քան 5 օր առաջ։ Դա թույլ կտա առավելագույնս ապահովագրվել Վրաստանի հետ սահմանին առկա խնդիրներից։