Վրաստանում ցուցարարները փորձում են մտնել խորհրդարան. «Վրացական երազանքի» անդամներն արագորեն լքում են խորհրդարանի շենքը
Վրաստանում ցուցարարները փորձում են ջարդել խորհրդարանի ցանկապատը։ Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին խնդրել է դուրս չգալ օրենքի սահմաններից և թույլ չտալ անօրինական գործողություններ։ «Ակցիայի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում բողոքն արտահայտել օրենքով սահմանված խաղաղ շրջանակներում և թույլ չտալ անօրինական գործողություններ։


Բոլոր իրավախախտումներին համապատասխան արձագանք կհետևի»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ վրացական հատուկ ջոկատայիններն արդեն սկսել են ձերբակալել ցուցարարներին։ 

Վրաստանի խորհրդարանը սահմանել է վտանգի «կարմիր մակարդակ»՝ շենքը պետք է լքեն բոլոր աշխատակիցները, իսկ Ազատության հրապարակում շարված են հատուկջոկատայիններն ու ջրցան մեքենաներ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն արագորեն լքում են խորհրդարանի շենքը՝ շրջափակված ցուցարարների կողմից։