«Ռուսական ռեժիմ է հաստատվել». Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին
Ընդդիմադիր պատգամավորների մի մասը անցնում է Վրաստանի խորհրդարանի բոյկոտի ռեժիմի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարներից Լևան Բեժաշվիլին։ «Ստեղծված իրավիճակում երկրում մնացել են ընդամենը մի քանի ինստիտուտ՝ Վրաստանի նախագահի ինստիտուտը և խորհրդարանական ընդդիմությունը, որն այսօր ներկայացնում է ժողովրդի ձայնը և ժողովրդի շահերը։

Այն պայմաններում, երբ երկրում հաստատվել է ռուսական ռեժիմ, խորհրդարանական նորմալ աշխատանքն անիմաստ է։ Այսօր տեսանք, որ խորհրդարանական մեծամասնությունը գործնականում ոստիկանության շարունակությունն էր խորհրդարանի դահլիճում, երբ ոչ մի ընդդիմադիր պատգամավորի թույլ չտվեցին նորմալ ելույթ ունենալ։

Ուստի մենք՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը և ընդդիմության մեծամասնությունը, չենք պատրաստվում շարունակել մեր գործունեությունը այս ռեժիմում, մենք անցնում ենք բոյկոտի ռեժիմի»։