Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի տարբեր փողոցներ։ Ռուսթավելի պողոտայից ցուցարարների մի մասը շարժվել է դեպի Հերոսների հրապարակ։ Այնտեղ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ամբողջովին կաթվածահար անելով երթևեկությունը, գրում է SOVA-ն։ Ցուցարարները շարժվել են դեպի Մոսաշվիլի փողոց, որտեղ ապրում է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք պետք է գրավենք մեծ տարածք և բոլորին հասկացնենք, որ թույլ չենք տա մեզ վերածել ռուսների։ Մենք Վրաստան ենք։ Մի տրվեք հնարավոր սադրանքներին, եղեք հանգիստ: Հիշեք, որ մենք ճանապարհը զիջում ենք շտապօգնության բոլոր մեքենաներին»,- ցույցի կազմակերպիչների հայտարարությունը մեջբերում են վրացական լրատվամիջոցները։