Վրաստանում գտնվող եվրոպականերեք երկրների՝ Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի ԱԳնախարարները մասնակցել ենՌուսթավելի պողոտայում«Օտարերկրյա ազդեցությանթափանցիկության մասին» օրենքի դեմբողոքի ակցիային, փոխանցում էInterpressNews-ը։
Նախարարները նախ միացել են դեպիխորհրդարան գնացող երթին, ապաելույթ ունեցել «օտարերկրյագործակալների» օրենքի դեմ պայքարող ցուցարարների առաջ։ Ռուսթավելի պողոտայում եվրոպացիքաղաքական գործիչներինքաղաքացիները դիմավորել ենծափահարություններով։
«Իմ ներկայությունն այստեղխորհրդանշական ժեստ է այն մասին, որ մենք կանգնած ենք ձեր կողքին, որդուք մենակ չեք»,- ասել է Իսլանդիայիարտգործնախարար ԹորդիսԿոլբրունը՝ դիմելով հանրահավաքիմասնակիցներին, գրում է Հանրայինհեռարձակողը։
«Վարդերի հեղափոխության ժամանակ Բալթյան երկրները աջակցեցին ձեզ, հինգ ամիս անց մենք անդամակցեցինք ՆԱՏՕ-ին, այնուհետև Եվրամիությանը, մեզանից շատերը հավատում են, որ Վրաստանը կարող է արագ առաջ շարժվել այս ճանապարհով»,- ասելԼիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը և հավելել. «Մենք կանգնած ենք միասին, քանի որ ունենք ընդհանուր ուղի և նպատակ։ Վրաստանի ժողովուրդը, ինչպես Լիտվայի ժողովուրդը, հավատում է միասնական, ազատ, խաղաղ և ժողովրդավարական Եվրոպային...»:
Հանրահավաքում ԱԳ նախարարների ելույթից հետո հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը։ Ցուցարարները վանկարկել են՝«Եվրոպա»։