Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարած անձը կապված է եղել ռուսամետ խմբավորման հետ. հունգարացի հետաքննող լրագրող
 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքը դեռ վտանգի մեջ է՝ մահափորձից և դրան հաջորդած վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է Markiza հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Քաղաքական գործչի վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարած գրողը, պարզվում է, կապված է եղել ռուսամետ ռազմականացված խմբավորման հետ։ Այս եզրակացությանն է հանգել հունգարացի հետաքննող լրագրող Սաբոլչ Պանին, հաղորդում են լրատվամիջոցները։ Նա պարզել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակված 71-ամյա Յուրայ Ցինտուլան նախկինում կապված է եղել Slovenskí Branci («Սլովակ նորակոչիկներ») ռուսամետ խմբավորման հետ:

Նա գտել է Ցինտուլայի լուսանկարները ֆեյսբուքյան Slovenski Branci խմբում։ VSquare-ի հետաքննող լրատվամիջոցի համաձայն՝ կազմակերպությունը համագործակցել է կրեմլամետ «Գիշերային գայլեր» բայքերական շարժման հետ, իսկ նրանց առաջնորդը դասընթացներ է անցել նախկին ռուսական հատուկջոկատայինների մոտ։ 2022 թվականին Slovenskí Branci-ն հայտարարել է գործունեության դադարեցման մասին։