ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտը կարգելափակվի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով
Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը կսառեցվի, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, Financial Times-ին հայտնել են ԵՄ երեք պաշտոնյաներ։ «Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ դա կդադարեցնի բանակցությունները,- ասել է պարբերականի զրուցակիցը:- Վրաստանի կառավարությունը գիտի, թե ինչ արդյունք կունենա»:

Աղբյուրների խոսքով՝ եթե օրենքը ուժի մեջ մտնի, ապա Վրաստանի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու Բրյուսելի որոշումը անորոշ ժամանակով կհետաձգվի։