ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել է տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության գործընթացը
  Ադրբեջանի նախագահի օգնական՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասսի հետ։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Այսօր ողջունել եմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին՝ քննարկելու համար ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընկերությանն ու ընդհանուր առաջնահերթություններին, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղությանը և բարեհաջող COP29»-ին առնչվող հարցեր»,- նշել է պետքարտուղարի տեղակալը: