Թրամփը հայտարարել է` Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
Դոնալդ Թրամփը պահանջել է Ջո Բայդենից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին նախորդող բանավեճից առաջ թմրամիջոցների թեստավորում անցնել։ Թրամփը իր պահանջը հիմնավորելիս հիշեցրել է գործող նախագահ Բայդենի մարտին ունեցած ելույթը՝ պնդելով, որ «Բայդենը «օդապարիկի պես բարձր» է եղել, երբ ելույթ է ունեցել»:

«Պարզապես ուզում եմ բանավիճել նրա հետ։ Ես կպահանջեմ թմրամիջոցների թեստավորում», - ասել է Թրամփը հանրապետականներին՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ընթրիքի ժամանակ:

Նախագահ Բայդենի աշխատակազմն առայժմ չի պատասխանել Թրամփի այս պահանջին։