Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից կադրեր է հրապարակել Tasnim գործակալությունը։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հայտնաբերված բեկորներն ամբողջությամբ այրվել են։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտնել էր, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։
Ուղղաթիռում Իրանի նախագահի հետ միասին եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմաթին, այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը։