«Դա մենք չենք եղել». Իսրայելցի պաշտոնյան՝ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
   Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյային։ «Դա մենք չենք եղել»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։