Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։
«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նախագահ Ռաիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի այլ անդամների՝ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվելու կապակցությամբ։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են»,- գրել է Միշելը Х սոցցանցում։