Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերվել են և տեղափոխվում են Թավրիզ քաղաք։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը, փոխանցում է Al Jazeera-ն։
«Դիակների որոնումն ավարտված է»,- ասել է Քոլիվանդը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը պետության ղեկավարի պարտականությունները կկատարի 50 օր՝ մինչև նոր նախագահի ընտրությունները։
Հիշեցնենք, որ ուղղաթիռի վթարից առաջ Ռաիսին երկրի սահմանին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Արազ գետի վրա տեղի է ունեցել «Խուդաֆերին» և «Գիզ-Գալասի» նոր հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։