Ալի Բաղերին նշանակվել է Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին նշանակվել է ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահից հետո։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Հանրապետության առաջին փոխնախագահ Մուհամմադ Մոհբերի հրամանով Ալի Բաղերին ընտրվել է միջազգային հարաբերությունների հարցերով կառավարական կոմիտեի ղեկավար»,- ասվում է տեղեկատվության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը ժամանակավորապես կկատարի պետության ղեկավարի պարտականությունները։