Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 5-օրյա սուգ է հայտարարել երկրում նախագահ Ռաիսիի մահից հետո։ Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը: Ուղղաթիռում նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ միասին եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմաթին, այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը պետության ղեկավարի պարտականությունները կկատարի 50 օր՝ մինչև նոր նախագահի ընտրությունները։
Հիշեցնենք նաև, որ ուղղաթիռի կործանումից առաջ Ռաիսին երկրի սահմանին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Արազ գետի վրա տեղի է ունեցել «Խուդաֆերին» և «Գիզ-Գալասի» նոր հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։