«Տեխնիկական անսարքությունը» պատճառ է դարձել Իրանում ուղղաթիռի կործանմանը, որում եղել են նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ՝ հաղորդում է պետական IRNA գործակալությունը:
Ինչպես նշում են փորձագետները, կործանված ամերիկյան Bell 212 ուղղաթիռը UH-1N Twin Huey-ի վերափոխված ոչ մարտական տարբերակն է, որը մինչ այժմ լայնորեն կիրառվում է։ Այն 40 տարեկանից բարձր է։ Պատշաճ շահագործման դեպքում այս մեքենան բազմիցս ցուցադրել է իր ամրությունը, սակայն այս դեպքում մասնագետները չեն բացառել, որ Թեհրանը, տասնամյակներ շարունակ գտնվելով Արևմուտքի պատժամիջոցների տակ, չի կարողացել երաշխավորել ուղղաթիռի պատշաճ սպասարկումը: