«Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, անպարկեշտ հայտարարություններն ու սադրանքները անպատասխան չեն մնա»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների հարցին, թե ինչու է ֆրանսիական կողմն Ադրբեջանին «բռնապետություն» անվանել։
«Ֆրանսիական կողմը ոչ միայն ներողություն չխնդրեց նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլև ավելի ընդլայնեց Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և այլ նմանատիպ ֆրանսիական լրատվամիջոցներում։ Ադրբեջանի դեմ այս երկրի արշավը, պատված «ժողովրդավարությամբ», Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը թաքցնելու փորձ է»,- ասել է Ա. Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանին բռնապետություն անվանելուց առաջ Ֆրանսիայի համար օգտակար կլինի «դասեր քաղել իր գործունեությունից»։