«Մենք աջակցում և բարձր ենք գնահատում ձեր երկրի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար»։ Այս մասին ասված է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի շնորհավորական նամակում՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ես ողջունում եմ Հայաստանի հետ վերջերս ձեռք բերված սահմանազատման համաձայնագիրը, որը պատմական հնարավորություն է ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Եվս մեկ անգամ նշում եմ, որ Լիտվան պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում վստահության ձևավորմանը: Կարծում եմ, որ երկխոսությունն ու բանակցությունները կայուն կոնսենսուս ձեռք բերելու միակ միջոցն են»,- ընդգծել է Լիտվայի նախագահը։