Թրամփը մեղավոր է ճանաչվել. Նա իրեն համարում է «քաղբանտարկյալ»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երդվյալ ատենակալներիկողմից մեղավոր է ճանաչվել փաստաթղթերի կեղծման մեջ. վերջինսհայտարարել է, որ չի խախտել օրենքը։
«Ես լիովին անմեղ եմ»,- մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները Թրամփի խոսքերը երդվյալ ատենակալների դատավճռից հետո:
«Այս ամբողջ դատավարությունն անազնիվ էր, ահավոր։ Իրական դատավճիռը ԱՄՆ քաղաքացիները կկայացնեն նոյեմբերի 5-ին (նախագահական ընտրություններին)»,- հավելել է ԱՄՆ 45-րդ նախագահը։

Թրամփի նախընտրական շտաբն արդեն առաջարկում է նրա կողմնակիցներին միջոցներ նվիրաբերել՝ օգնելու համար «քաղբանտարկյալին» վերադառնալ Սպիտակ տուն։ 

«Ես հենց նոր մեղավոր ճանաչվեցի վհուկների կեղծ քաղաքական որսի մեջ: Ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել... Ձեր օգնությամբ մենք հետ կվերցնենք Սպիտակ տունը և Ամերիկան նորից կդարձնենք մեծ»,- ասվում է ԱՄՆ նախկին նախագահինախընտրական արշավի կայքումտեղադրված ուղերձում։ Այն ուղեկցվում է Թրամփի լուսանկարով՝ «քաղբանտարկյալ» մակագրությամբ։ Դրանում օգտատերերին առաջարկվում է ընտրել մեկանգամյա կամ ամենամսյա նվիրատվության ցանկացած գումար։