ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը «X»-ի իրօգտահաշվում։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Գազային հումանիտար օգնության ծավալների ավելացման կարևորությունը և Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու ուղիները։
ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը կայացել է Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանշրջանակներում։