«Մի թերագնահատեք հակահարվածի լրջությունը. Պուտինի նախազգուշացմանը առավելագույն լրջությամբ վերաբերվեք». Մոսկվան՝ Վաշինգտոնին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չանել «սխալ հաշվարկներ, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ»։ Ինչպես հայտնում է Interfax-ը, այսպես է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել ԱՄՆ-ի որոշումը՝ չեղարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար ամերիկյան զենքի օգտագործման արգելքը։
«Անհասկանալի պատճառներով նրանք թերագնահատում են հակահարվածի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը կոչ է արել «ամերիկյան գործիչներին ժամանակ հատկացնել Պուտինի ասածների ուսումնասիրությանը, մասնավորապես՝ Տաշքենդում բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում»։
«Սա շատ կարևոր նախազգուշացում է, և դրան պետք է վերաբերվել առավելագույն լրջությամբ»,- ընդգծել է Ռյաբկովը։