ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ անհատական պատժամիջոցներ «դեռևս չեն հայտարարվել», բայց Վաշինգտոնը, նրա խոսքով, չի վարանի: Խոսքը պատասխան միջոցների մասին է այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:
«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել առ այն, որ այս օրենքը կշեղի Վրաստանը իր ժողովրդավարական ուղուց։ Այն խոցում է քաղաքացիական հասարակությանը և խախտում խոսքի ու հավաքների ազատությունը: Սրանք գործողություններ են, որոնք հիմնովին կփոխեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մենք սկսել ենք վերանայել մեր հարաբերությունները և քննարկում ենք պատասխան քայլերը»,- ասել է նա։
Հստակեցնող հարցին, թե արդյոք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իրավացի՞ էր, երբ ասում էր, որ «ոչ մի պատժամիջոց չի լինելու», Միլլերը պատասխանել է. «Մենք հայտարարել ենք նոր պատժամիջոցների քաղաքականության մասին և դեռ չենք հայտարարել անհատական պատժամիջոցների մասին։ Ես այլևս չեմ խոսի այս հարցի շուրջ, բայց մենք հստակ ասել ենք, որ չենք վարանի դրանք (պատժամիջոցներ) սահմանելուց»: